Իրանի հակահրթիռային պաշտպանունակությունը հիմնված է միջազգային հանձնառությունների վրա. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի նիստում Իրանի ներկայացուցիչ Հեյդար Ալի Բալուջին հայտարարել է, որ Իրանի հակահրթիռային պաշտպանունակությունը գտնվում է անօտարելի իրավունքների և միջազգային պարտավորվածությունների շրջանակում:
«Անհերքելի փաստ է, որ միայն Իրանն է կատարել միջուկային գործարքով սահմանված իր պարտականությունները, իսկ երեք եվրոպական երկիրն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց հանձնառություններն՝ ըստ փաստաթղթի»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:
«Իրանի հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները տեղավորվում են անօտարելի իրավունքների և Իրանի միջազգային պարտավորվածությունների շրջանակում»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:
Վերջինս հավելել է, որ եվրոպական երկրները պետք է ճնշում գործադրեն ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով սահմանված պարտավորվածությունների կատարմանը:
Հիշեցնենք, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին միջազգային միջնորդների «վեցյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) հետ կնքած պայմանագրից ԱՄՆ-ն դուրս է եկել 2018 թվականին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: Դրանից հետո Իրանը ևս հայտարարել է գործարքի իրպարտականություններն աստիճանաբար թողնելու մասին: Ամիսներ շարունակ Վիեննայում բանակցություններ են ընթանում գործարքի վերականգնամն շուրջ: