երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
 Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին․ ԶԼՄ-ներ

Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին․ ԶԼՄ-ներ

Իրանի ընդդիմադիր Iran International լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի բարձրագույն խորհրդի կողմից Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեին։

Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ նշանակելու մասին հայտնել են նաև The New York Times-ում: Պարբերականի տեղեկություններով՝ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան հոգևորականները երեքշաբթի հավաքվել են քննարկման, և սպանված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, ըստ քննարկումների ընթացքին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների, դարձել է ակնհայտ ֆավորիտ:

Աղբյուրները հայտնել են, որ հոգևորականները քննարկել են Խամենեիի որդուն իրավահաջորդ հայտարարելու հնարավորությունը արդեն չորեքշաբթի առավոտյան, սակայն ոմանք մտավախություն են հայտնել, որ դա կարող է նրան թիրախ դարձնել ԱՄՆ-ի և Իսրայելի համար:

Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի առաջնորդ ընտրվելու մասին տեղեկատվությունը նույնպես հրապարակել է DW-ն՝ հղում անելով իրանական աղբյուրներին:

  • Կիսվել: