ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանի և Թուրքիայի նախագահներն Անկարայում երկու ժամ բանակցել են

Իրանի և Թուրքիայի նախագահներն Անկարայում երկու ժամ բանակցել են

Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ, տեղեկացնում է իրանական ԻՌՆԱ-ն:

Նշվում է, որ չորեքշաբթի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ բանակցությունները։

Երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է երկու նախագահների մասնակցությամբ անցկացնել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։

  • Կիսվել: