ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը. իրանցի նախարար

Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի զարգացմանը և անվտանգության ամրապնդմանը. իրանցի նախարար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշն ասել է. «Տարածաշրջանի երկու մեծ տերությունների՝ Իրանի և Թուրքիայի համագործակցությունը կարող է խաղաղություն, կայունություն, անվտանգություն և բարգավաճում բերել տարածաշրջանին», գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մեհրդադ Բազարփաշը չորեքշաբթի օրն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, Սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքինբաքի և Իրան-Թուրքիա տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլույի հետ:

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում, քննարկելով տարածաշրջանի վերջին իրադարձութիւնները, Բազարփաշն ընդգծել է Սիոնիստական մանկասպան ռեժիմի հանցագործություններին դիմակայելու համար մուսուլմանական երկիրների միասնության անհրաժեշտությունը:

Բազարփաշն առաջարկ է նեկայացրել՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության մեջ տարանցիկ միջանցքների դերը բարձրացնելու նպատակով երեք երկրների ԱԳ խարարների եռակողմ հանդիպման անցկացման վերաբերյալ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ապրանքների տարանցման ոլորտում Իրանի հնարավորությունները և երկու երկրների միջև առևտրի ծավալը բարձրացնելու հարցը:

Միաժամանակ ընդգծվել է համատեղ հանձնաժողովների կարևոր դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, հատկապես հարևան երկրների հետ: Բազարփաշը նշել է, որ երկու երկրների համատեղ հանձնաժողովները մեծ ձեռքբերումներ են ունեցել։

  • Կիսվել: