երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և Պաղեստինի զարգացումներին առնչվող հարցեր։ Բաղերին կարևոր է համարել Կովկասում երկու երկրի համագործակցության ուժեղացումը «3+3»-ի շրջանակներում։ 

  • Կիսվել: