շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի և Սուդանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը՝ յոթ տարի անց

Իրանի և Սուդանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը՝ յոթ տարի անց

Իրանի և Սուդանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում՝ դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից յոթ տարի անց, գրում է parstoday.ir-ը:

Ինչպես հաղորդում է «Իրան Պրես» լրատվական գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում 7 տարի անց հանդիպել է Սուդանի իր գործընկեր Դաֆուլլահ Ալհաջ Ալիի հետ:

Այս առնչությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Ադբոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում՝ անդրադառնալով Սուդանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, գրել է. «Այս հանդիպմանը քննարկվել է Թեհրանի և Խարթումի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման եղանակը»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.-«Այս հանդիպմանը քննարկվել է նաև Սուդանի ներքին զարգացումների վերջին իրավիճակը և հայտարարվել է, որ Թեհրանն ընդգծում է քաղաքական լուծման և պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը»։

Հինգշաբթի օրը Բաքվում Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև Իրանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Սերգեյ Ալինիկի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել են երկկողմ հարաբերությունների խթանման և ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: