Իրանի և Ռուսաստանի ոստիկանությունը կհամագործակցի մի շարք ոլորտներում
Իրանի ոստիկանության ղեկավար, բրիգադային գեներալ Ահմադ-Ռեզա Ռադանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ ծանոթանալու Ռուսաստանի ոստիկանության կարողություններին կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է IA IRNA գործակալությունը։
«Ռուսաստանի և Իրանի իրավապահները պատրաստ են փորձը կիսել միմյանց հետ»,- ասել է նա։
Գեներալի խոսքով՝ երկու երկրների ոստիկանական ուժերը թմրանյութերի, ահաբեկչության, կազմակերպված մաքսանենգության դեմ պայքարի մեծ փորձ ունեն։ Եվ կողմերը պատրաստ են կիսել այն։
Ռադանը Ռուսաստան ուղևորությունն անվանել է «շատ լավ սկիզբ երկու երկրների ոստիկանության միջև հավաքի և արդյունավետ համագործակցության համար»: