Իրանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կազմել է 4 միլիարդ դոլար
Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը հայտարարել է. -«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի, ինչն աննախադեպ է», գրում է parstoday.com-ը:
Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է,«2021 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի»:
Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչը հավելել է. «4 միլիարդ դոլարն աննախադեպ ցուցանիշ է Իրանի հետ Ռուսաստանի առևտրաշրջանառության մեջ»։
«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները, երկու երկրների միջև համագործակցության համար ավելի շատ դրդապատճառներ կան», - ասել է Ջիգանշինը:
«Երկու երկրները համագործակցության լայն շրջանակ ունեն նավթի, գազի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիաների, մարդասիրական քայլերի, սննդի և գյուղատնտեսության ոլորտներում»,- հավելել է նա: