հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ

Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սեյեդ Աբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, իմչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, գրում է parstoday.ir-ը:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված այս զրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածության կարգավորմանը նպաստելու անհրաժեշտությունը և ընդգծել են Արևմտյան Ասիայում երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը՝ հիմնված միջազգայնորեն ճանաչված իրավական շրջանակների և Պաղեստինի պետության ստեղծման հետ կապված բանաձևերի լիարժեք իրականացման վրա։

Արաղչին և Լավրովը նաև մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստի նախօրեին: Երկու կողմերն էլ Թեհրանի և Մոսկվայի միջև տարբեր մակարդակներում ակտիվության և շփումների աճը համարել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդման նշան:

  • Կիսվել: