ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Իրանի և Իսրայելի միջև հնարավոր բաց հակամարտությունը մեծ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար․ Գյուլեր

Իրանի և Իսրայելի միջև հնարավոր բաց հակամարտությունը մեծ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար․ Գյուլեր

Բաց առճակատումը, որը կարող է տեղի ունենալ Իրանի և Իսրայելի միջև, մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին Haberturk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Գյուլերը կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։

Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները

  • Կիսվել: