ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի կոշտ ու արագ․ WSJ

Իրանի և «Հըզբոլլահ»-ի պատասխանն Իսրայելին կլինի կոշտ ու արագ․ WSJ

Իրանի և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» զինված խմբավորման պատասխանը Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններին կլինի արագ և կոշտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին ասել է իրանցի դիվանագետը, ով ցանկացել է մնալ անանուն։ 

 

«Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը», - հայտարարել է լրատվամիջոցի զրուցակիցը:

  • Կիսվել: