հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ կբացվի

Իրանի և Ադրբեջանի սահմանի Աստարա հատվածում նոր տարանցիկ անցակետ կբացվի

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ադրբեջանաիրանական պետական հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը, հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն: 

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում բացել երկու երկրների միջև նոր տարանցիկ անցակետ՝ սահմանի Աստարայի հատվածում՝ ադրբեջանաիրանական պետական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ։

 

  • Կիսվել: