կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի դեմ գործողություններին մասնակցում է ամերիկյան ավելի քան 50 հազար զինծառայող

Իրանի դեմ գործողություններին մասնակցում է ամերիկյան ավելի քան 50 հազար զինծառայող

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության  ղեկավար գեներալ Բրեդլի Կուպերը հայտարարել է, որ Իրանի դեմ ընթացող ամերիկյան գործողություններին ներգրավված է ավելի քան 50 հազար զինծառայող ։

«Այս գործողությանը մասնակցում են ավելի քան 50 հազար զինծառայող, 200 կործանիչ, երկու ավիակիր և ԱՄՆ ռմբակոծիչներ», — ասել է նա տեսանյութով ուղերձում։

Գեներալ Կուպերը հավելել է, որ առաջիկա օրերին սպասվում է լրացուցիչ ուժերի ժամանում։

Բացի այդ, ԱՄՆ զինված ուժերը նույնականացրել են Իրանի դեմ պատերազմում զոհված առաջին ամերիկացի զինծառայողներից չորսին ։

Մինչ այժմ գրանցված վեց զոհերից չորսը եղել են ԱՄՆ բանակի պահեստային ուժերի Այովա նահանգի ստորաբաժանման անդամներ։ Նրանք զոհվել են կիրակի օրը, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է Քուվեյթի Շուայբա նավահանգստում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտին, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: