շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի բանակը Հորմուզի նեղուցում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

Իրանի բանակը Հորմուզի նեղուցում լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքը, տեղեկացնում է Tasnim-ը:

՛՛Զոլֆաքար 1401՛՛ կոչվող համատեղ զորավարժությունները կրել են ՛՛Ինքնավստահություն, ուժ, կայուն անվտանգություն՛՛ կարգախոսը։

Ինչպես նշել է Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին՝ զորավարժություններին մասնակցել և ներգրավվել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ստորաբաժանումների մեքենայացված գնդեր։

Զորավարժություններն ուղղված էին ռազմական գործողությունների պլանավորման, անցկացման, ղեկավարման հմտությունների բարելավմանը և զորքերի տարբեր ճյուղերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:

  • Կիսվել: