շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանի արտգործնախարարը հայտարարել է Կայա Կալլասի հետ հնարավոր հանդիպման մասին

Իրանի արտգործնախարարը հայտարարել է Կայա Կալլասի հետ հնարավոր հանդիպման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ նոր հանդիպումը կարող է կայանալ, եթե Եվրոպան ընդունի իր որոշումը, փոխանցում է Mehr-ը։

Աբաս Արաղչին հավելել է, որ թեև Իրանը շարունակում է դիվանագիտությամբ զբաղվել, եվրոպական կողմի հետ հետագա բանակցությունները կախված են նրանից, թե արդյոք ԵՄ-ն վճռական դիրքորոշում կընդունի, թե ոչ։

IRIB-ի հետ զրույցում Արաղչին որպես «շատ լուրջ» է որակել Կահիրեում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցությունները։

Նա նշել է, որ պատերազմից հետո ընթացող բանակցությունները, երբ մշտապես ներկա է զոհվածների հիշատակը՝ հեշտ չեն և ժպիտներ չեն առաջացնում։

  • Կիսվել: