երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Լավրովի հետ

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Լավրովի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահից հետո։ Այս մասին Բաղերի Կանին հայտնել է X-ի իր էջում, գրում է ТАСС-ը։

«Շարունակելով դիվանագիտական ​​հանդիպումներն ու շփումները, ինձ զանգահարեց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը»,- գրել է իրանցի քաղաքական գործիչը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը․ «Բազմակողմանիության ուղին Իրանի և Ռուսաստանի ռազմավարական ընտրությունն է՝ արդար խաղաղություն ձևավորելու համար», - նշել է իրանցի քաղաքական գործիչը:

  • Կիսվել: