կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի դեսպանին

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի դեսպանին

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բրիտանական ռեժիմի մեղադրանքների շարունակության հետևանքով Թեհրանում Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը այսօր (երեքշաբթի) երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենի կողմից և նրան է ներկայացվել Թեհրանի խիստ բողոքը, գրում է parstoday.ir-ը:

Այս կանչման ժամանակ Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենը, անօրինական համարելով բրիտանական պատժամիջոցները սին պատրվակներով, անհիմն է որակել բրիտանական իշխանությունների մեղադրանքները և խստորեն դատապարտել այն։

Լոնդոնն ավելի վաղ Թեհրանին մեղադրել էր տարածաշրջանում «ապակայունացնող ու ավերիչ» գործողությունների մեջ՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

 

  • Կիսվել: