չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդստանի վրա հարձակումը չի համարում հարձակում Իրաքի վրա

Իրանի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդստանի վրա հարձակումը չի համարում հարձակում Իրաքի վրա

Իրանցի զինվորականների կողմից Իրաքյան Քուրդստանի տարածքին հասցված հարվածը հարձակում չէ Իրաքի վրա։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք հարձակվել ենք Իրաքյան Քուրդստանում գտնվող Մոսադի բազայի վրա և խոցել ենք այն ճշգրիտ հրթիռներով։ Սա չի նշանակում, որ մենք հարձակվել ենք Իրաքի վրա։ Մենք հարվածել ենք Իսրայելին, որը մնում է մեր ընդհանուր թշնամին»,- ասել է նա։

  • Կիսվել: