Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը՝ խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին, տեղեկացնում է IRNA-ն:
Նշվում է նաև, որ Քանանին իրանցիներին կոչ է արել զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց, ինչպես նաև՝ Փարիզում անհարկի տեղաշարժից և անկարգությունների գոտիներում գտնվելուց՝ երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: