շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ ԱԷՄԳ-ի տեսուչները վերադարձել են Իրան

Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ ԱԷՄԳ-ի տեսուչները վերադարձել են Իրան

ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքն Իրան տեղի է ունեցել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և իրականացվել Է Բուշերի ԱԷԿ-ում վառելիքի փոխարինմանը հետևելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է IRNA-ն։

Նրա խոսքով՝ Իրանի և Գործակալության միջև համագործակցության նոր շրջանակի վերաբերյալ համաձայնագրի տեքստը վերջնականապես չի հաստատվել։

«Խորհրդարանի կողմից ընդունված օրենքով ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը պայմանավորվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Հետևաբար, օրենքի համաձայն, Գործակալության բոլոր հարցումները ուղարկվում են Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ, որտեղ էլ կայացվում են համապատասխան որոշումները»,-ասել է Արաղչին:

Նա նաև նշել է, որ այս պահին արդեն որոշումներ են կայացվել Բուշիրի ԱԷԿ-ում վառելիքի փոխարինման վերաբերյալ, որը պետք է իրականացվի ԱԷՄԳ-ի տեսուչների հսկողության ներքո և ցանկացած համագործակցություն կիրականացվի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի շրջանակներում, որը երաշխավորում է Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը։

 

  • Կիսվել: