կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Արաբական լիգայի հայտարարությանը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Արաբական լիգայի հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն, ի պատասխան Արաբական լիգայի հայտարարության՝ կապված Իրաքում ահաբեկիչների հենակետերի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակման հետ, ասել է, որ Իրանը չի վարանի հանցագործներին և ահաբեկիչներին հարվածելու հարցում, գրում է parstoday.ir-ը:

Արաբական երկրների լիգայի ԱԳ նախարարները չորեքշաբթի երեկոյան, հայտարարություն տարածելով, արձագանքել են Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում «Մոսադի»՝ Սիոնիստական ​​լրտեսական գործակալությանը կից ահաբեկչական կենտրոնի վրա Իրանի հարձակմանը։

Ուրբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Կանանի Չաֆին, ափսոսանք հայտնելով Արաբական լիգայի ԱԳ նախարարների հայտարարության կապակցությամբ, և մերժելով դրա բովանդակությունը, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունը իրականացվել է Իրաքի Էրբիլում Սիոնիստական ​​ռեժիմին կից ահաբեկչական տարրերին, որոնք  սպառնալիքի և վտանգի տակ էին դրել Իրանի ազգային անվտանգությունն ու նրա քաղաքացիներին, դիմակայելու օրինական իրավունքի հիման վրա,  և Իրանը չի վարանի իր ազգային անվտանգությանը սպառնացող աղբյուրների դեմ զսպիչ գործողություններով հակազդելու, իր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու և ոճրագործներին պատժելու գործում։

Միևնույն ժամանակ Քանանի Չաֆին ընդգծել է, որ Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և նրա հետ բարիդրացիությունը Իրանի Իսլամական Հանրապետության հաստատված ու ապացուցված սկզբունքներից են, և այս առումով անցած տարիներին Իրաքի վրա ԻԼԻՊ-ի և թաքֆիրական խմբավորումների հարձակումների սկիզբից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր պատասխանատու մոտեցմամբ, իր ողջ ուժով կանգնած է եղել Իրաքի կառավարության, ժողովրդի և զինված ուժերի կողքին՝ պահպանելով այս երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Իրաքի կառավարությունից ակնկալվում է, որ նույնպես հավատարիմ կմնա անցյալ տարի երկու երկրների միջև ստորագրված անվտանգության համաձայնագրին և ամբողջությամբ կկատարի դրա դրույթները։

Իրանի դիվանագիտական ​​գերատեսչության խոսնակը հայտարարել է, որ Իրանի և Իրաքի հարաբերությունները ամուր, համապարփակ և հիմնված են ընդհանուր շահերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև անխզելի կապերի վրա, և ակնկալվում է, որ Արաբական լիգան կօգտագործի իր քաղաքական, իրավական և միջազգային ջանքերն ու ներուժը Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից կատարվող բարբարոսական հարձակումներն ու ցեղասպանությունը կասեցնելու, պաղեստինյան հողերի 75-ամյա օկուպացիան վերացնելու և նրա ճնշված ժողովրդին աջակցելու համար։

  • Կիսվել: