Արաղչին հերքել է Ութքոֆֆի հետ բանակցելու լուրերը՝ դրանք վերագրելով նավթի գնաճը զսպելու փորձերին
Իր վերջին շփումը Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան նրա գործատուն որոշել էր խափանել դիվանագիտական ջանքերը՝ Իրանի վրա ևս մեկ անօրինական ռազմական հարձակում սկսելով, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ցանկացած հակառակ պնդումներ, ըստ ամենայնի, բացառապես ուղղված են նավթի թրեյդերներին և հանրությանը մոլորեցնելուն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


