ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Վրաստանի վարչապետի հետ Իրանի արտգործնախարարի հանդիպման ընթացքում, քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը, IRNA- ն հաղորդել է, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Վրաստան կատարած այցի ընթացքում, նախ ներկա է գտնվել Թբիլիսիի հերոսների հրապարակում և ծաղկեպսակ դրել Վրաստանի ազգային հերոսների հուշակոթողին: Ավելի ուշ, Զարիֆը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում, ոկղմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի հետ կապված խնդիրները:

Իրանի արտգործնախարարն իր վրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո, հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

Իրանի արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ իր խորհրդակցությունների վերաբերյալ նշել է, որ Իրանն ու Վրաստանը երկար տարիների հարաբերություններ ունեն և Վրաստանի հետ տարանցման ոլորտում համագործակցության դաշտը շատ լայն է:

  • Կիսվել: