ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ը համեմատել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ-ը համեմատել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ

Իրանի արտգործնախարարության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Միացյալ Նահանգներն իրեն պահում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նման, երբ սպառնում է ոչնչացնել Իրանի մշակութային օբյեկտները:

Ինչպես նշվում է՝ նախարարի համապատասխան հայտարարությունը ընթերցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչիի կողմից:

Հյատնել էին, որ ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ ուկրաինական մարդատար ինքնաթիռը, որը Թեհրանի մերձակայքում կործանվել է հունվարի 8-ին, խոցվել է ոչ թե մեկ, այլ իրանական հակաօդային պաշտպանության երկու հրթիռով: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հրթիռի վարկածը վարկածներից մեկն է ու չկա հիմք այն հաստատելու համար:

 

 

  • Կիսվել: