հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը Իսրայելի ագրեսիան կանխելու համար

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը Իսրայելի ագրեսիան կանխելու համար

Իրանի ԱԳ նախարարը Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է տարածաշրջանի երկրների և միջազգային կառույցների համագործակցության անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը կանխելու համար, գրում է parstoday.ir-ը:

Նյու Յորքում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսոնի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի ջանքերին՝ այս երկրում կայունության հաստատմանը օգնելու համար և ընդգծել է միջազգային հանրության լուրջ վճռականությունը, տարածաշրջանի երկրների ու միջազգային կառույցների համագործակցությունը ահաբեկչության չարաբաստիկ երեւույթի դեմ վճռական ու արդյունավետ պայքար մղելու համար։

Պեդերսոնը նաև բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական և արդյունավետ դերակատարությունը ահաբեկչության դեմ պայքարում և Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը աջակցելու հարցում, ընդգծել է ցանկացած քաղաքական նախաձեռնության մեջ Թեհրանի դերակատարումը շարունակվելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: