Իրանցի ուսանողուհին ի նշան բողոքի մերկացել է համալսարանում
Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի ուսանողուհին հանել է հագուստը և շրջել համալսարանի տարածքում՝ բողոքելով հիջաբ կրելու դեմ: Այս մասին հայտնում է Iran International-ը։
Ինչպես հայտնում է Amir Kabir Newsletter ուսանողական հրատարակությունը, աղջիկը վերջերս ոտնձգությունների է ենթարկվել «Բասիջ» ռազմական խմբավորման անդամների կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար։
Այս դեպքից հետո աղջիկը որոշել է հասարակական վայրում հայտնվել միայն ներքնազգեստով՝ դրանով իսկ իր բողոքն արտահայտելով կրոնական հագուստ կրելու կանոնների դեմ։