Իրանական հրթիռը վնաս է հասցրել Թել Ավիվում գտնվող երեք շենքերի
Իրանի զինվորականների արձակած հրթիռը զգալի վնաս է հասցրել Թել Ավիվի կենտրոնում գտնվող շենքերին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով Իսրայելի իշխանություններին։
Հարձակումը լայնամասշտաբ ավերածություններ է առաջացրել երեք շենքերում և վնասել տրանսպորտային միջոցներ։ Միևնույն ժամանակ, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Ըստ իսրայելական տվյալների՝ Իրանից արձակված հրթիռը կրել է շուրջ 100 կգ պայթուցիկ նյութ։


