Իրանական հրթիռը հարվածել է Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային
Իրանական հրթիռը հարվածել է Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային, հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, երկրի ուղղությամբ արձակվել են իրանական երկու բալիստիկ հրթիռներ:
Դրանցից մեկը որսացել են Կատարի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը, իսկ մյուսն ընկել է Ալ-Ուդեյդ ամերիկյան ավիաբազայի տարածքում, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է:
Կատարի զինվորականների նախնական տվյալներով՝ զոհեր չկան:


