կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանական անօդաչուների hարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածnւթյունը տարածաշրջանում․ Ջեյհուն Բայրամով

Իրանական անօդաչուների hարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածnւթյունը տարածաշրջանում․ Ջեյհուն Բայրամով

Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում, մարտի 5-ին Ուզբեկստանի ԱԳ նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ադրբեջանական apa.az պարեբրականը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկություններ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացված այս գործողությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է և անմիջականորեն նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, որ Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել հարձակման հանգամանքները, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։

  • Կիսվել: