հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրան–Պակիստան–Թուրքիա բեռնատար գնացքի երթուղին վերագործարկվում է

Իրան–Պակիստան–Թուրքիա բեռնատար գնացքի երթուղին վերագործարկվում է

Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ երկար դադարից հետո Իսլամաբադ–Թեհրան–Ստամբուլ բեռնատար (կոնտեյներային) գնացքի երթուղին կրկին կգործի 2025-ի դեկտեմբերի 31-ից՝ մեկնարկելով Իրանի մայրաքաղաք Թեհրանից։ Նրա խոսքով՝ Պակիստանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանային կապերը և խորացնել տնտեսական համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, գրում է ermenihaber.am-ը:

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) շրջանակում գործող Իսլամաբադ–Թեհրան–Ստամբուլ բեռնատար գնացքը համարվում է Հարավային Ասիան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան իրար կապող կարևոր տրանսպորտային միջանցքներից մեկը։ Այս ուղին նախատեսված է տարածաշրջանային առևտրի ընդլայնման և բեռնափոխադրման գործընթացների արագացման համար։ Երթուղու վերագործարկումը դիտվում է որպես ողջ տարածաշրջանում լոգիստիկ կապերի ամրապնդման կարևոր քայլ, որը հնարավորություն կտա կրճատել բեռների փոխադրման ժամանակը և խորացնել Պակիստանի, Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունը։

  • Կիսվել: