հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում, համաձայնագրի կողմ 6 երկրների պաշտոնյաների ներկայությամբ», գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հետ զրույցում Քազեմ Ջալալին ասել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ իրանական ապրանքների շուրջ 96%-ի արտահանումը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան և հակառակը՝ այդ երկրներից Իրան, կիրականացվի առանց մաքսատուրքերի»:

Նա նշել է. «Սա շատ մեծ համաձայնագիր է, որի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ երեք տարի և որոնց ավարտին անդամ հինգ երկրները պետք է հայտարարեին իրենց համաձայնության մասին:

Դա տեղի ունեցավ և համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին»:

  • Կիսվել: