երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
IPhone 13-ի շնորհանդեսի օրը հայտնի է

IPhone 13-ի շնորհանդեսի օրը հայտնի է

Apple-ը 2021 թվականին կվերադառնա նոր սերնդի սմարթֆոնների թողարկման սովորական ժամանակացույցին: Այս մասին հայտնում է LeaksApplePro ցանցի տեղեկատուն՝ վկայակոչելով ընկերության աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերի 14-ին: IPhone 13-ը կսկսի նախնական պատվերներ ստանալ սեպտեմբերի 17-ին, իսկ ընտրված երկրներում կսկսի մատակարարումներ սեպտեմբերի 24-ից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 13-ում կարող են հայտնվել բարելավված մագնիսներ և լիցքավորող կոճ. դա թույլ կտա սմարթֆոնին օգտագործել հակառակ անլար լիցքավորման տեխնոլոգիան: Այսպիսով, գաջեթը կկարողանա լիցքավորել այլ սարքեր, օրինակ՝ AirPods ականջակալներ: Բացի այդ, առաջիկա հեռախոսը կստանա դիմանկարային տեսանյութերի նոր ռեժիմ:

Հաղորդվում է, որ Apple ընկերությունն iPhone սմարթֆոնի նոր սերնդում գործարկում է դիսփլեյի always on ռեժիմը, հաղորդում է Bloomberg-ը Power On տեղեկագրում:

Ըստ պարբերականի խմբագիր Մարկ Գուրմանի՝ iPhone 13-ը, 2019 թվականին ցուցադրված Apple Watch Series 5 խելացի ժամացույցից հետո, կստանա մշտապես էկրանային ռեժիմ (դիսփլեյ always on), ինչը հնարավորություն կտա օգտվողներին իմանալ ժամանակը, եղանակը և ստանալ մի շարք ծանուցումներ ծրագրերից՝ առանց սմարթֆոնն արգելափակումից հանելու անհրաժեշտության:

  • Կիսվել: