երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Instagram-ը և Facebook-ն արգելափակել են ԻԻՀ առաջնորդի էջերը

Instagram-ը և Facebook-ն արգելափակել են ԻԻՀ առաջնորդի էջերը

Ամերիկյան Meta ընկերությունը հայտարարել է, որ Instagram և Facebook սոցիալական ցանցերում ԻԻՀ առաջնորդի էջերն արգելափակվել են, գրում է parstoday.ir-ը:  

Meta-ն հայտարարել է, որ էջերը փակվել են վտանգավոր կազմակերպությունների և անհատների վերաբերյալ ընկերության քաղաքականության խախտման պատճառով։ Ավելի վաղ, Twitter-ը նույնպես սահմանափակել էր ԻԻՀ առաջնորդի էջը։Հարկ է նշել, որ առաջնորդը վերջերս ելույթ էր ունեցել, որում խոսել էր պաղեստինցիներին աջակցելու և տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունները խզելու պահանջով կառավարությունների վրա գործադրված ճնշումների մասին, հատկապես՝ Գազայի հատվածում ռեժիմի ոճրագործություններից հետո։ Առաջնորդի ելույթը դրական արձագանք էր ստացել տարածաշրջանի ժողովուրդների շրջանում և զայրացրել արևմտյան երկրների պաշտոնայներին։

ԻԻՀ առաջնորդի՝ տարբեր սոցիալական ցանցերում միլոնավոր հետևորդներ ունեցող էջերի արգելափակումը վկայում է խոսքի ազատության նկատմամբ Արևմուտքի թշնամության մասին։ Եվ նման որոշում է կայացվում այն պայմաններում, երբ վերջին տարիներին, արևմտյան երկրների քաղաքացիներն ու պաշտոնյաները բազմիցս հանդես են եկել ի աջակցություն իսլամաֆոբիայի քաղաքականության, նույնիսկ անարգելով սուրբ Ղուրանը և սոցիալական ցանցերում վիրավորելով իսլամի մարգարեին։ Մոտավորապես երկու միլիարդ հետևորդ ունեցող իսլամ կրոնի դեմ ուղղված զազրախոսություններին ու վիրավորանքներին խոսքի ազատության պատրվակով աջակցությունը նույնպես վկայում է խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում Արևմուտքի վարած երկակի քաղաքականության մասին։ Խոսքի ազատության մասին խոսող Արևմուտքն ապացուցել է որ քաղաքական դաշտում այդ քաղաքականությունն ընդունում է միայն այն դեպքում, եթե դա բխում է իր շահերից ու համապատասխանում իր արժեքներին։ Իսկ իսլամը, կարևորելով մարդու ազատությունը, մարդկանց միջև ռասայական ու կրոնական տարբերություն չի դնում։

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության գործակալությանը՝ UNRWA-ին Արևմուտքի աջակցության դադարեցումը և վերջին տասնամյակների ընթացքում պաղեստինցիների իրավունքների ամենակարևոր աջակից ԻԻՀ առաջնորդի էջերի արգելափակումը նույնպես իրականացվում են Արևմուտքի վարած երկակի քաղաքականության շրջանակներում։

Meta ընկերության կողմից ԻԻՀ առաջնորդի էջի արգելափակումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես խոսքի ազատության սահմանափակում, այլ նաև աջակցություն Սիոնիստական ռեժիմին՝ Գազայում իրականացվող հանցագործություններում։Սակայն իսլամական հեղափոխության 45 տարիների փորձը ցույց է տվել, որ Իրանը և ԻԻՀ առաջնորդը պատժամիջոցներով, մեդիայի միջոցով գործադրվող ճնշումներով կամ սպառնալիքներով հետ չեն կանգնի ազատախոհ ժողովուրդներին, այդ թվում պաղեստինցիներին աջակցելու ճանապարհից, իսկ առաջնորդի էջերն արգելափակելու Meta ընկերության ոչ պրոֆեսիոնալ քայլը, որի նպատակն է լռեցնել պաղեստինցիների աջակցության ձայնը, ավելի զգոն է դարձնելու մուսուլմաններին՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու և իրենց իրավունքները ճանաչելու հարցում։

  • Կիսվել: