կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия

Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия

Ինգուշեթիայում ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալել են ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն Սեյդ-Ումար Իմագոգևին Կարաբուլակում վնասազերծված ԴԱԻՇ-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) բջիջին օգնելու կասկածանքով, հաղորդում է Известия-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին: 

Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում:

Ինգուշեթիայում՝ Կարաբուլակ քաղաքում, մարտի 2-ին հակաահաբեկչական գործողության (ՀԱԿ) ռեժիմ է սահմանվել՝ մի խումբ զինյալների վնասազերծելու նպատակով։ Անվտանգության ուժերը հայտնել են վեց զինյալների ոչնչացման մասին։ Նշվել է, որ նրանցից երեքը, այդ թվում՝ հանցախմբի ղեկավարը, գտնվում էին դաշնային հետախուզման մեջ։ Դրանից հետո Կարաբուլակում վերացվել է ԱՊԿ ռեժիմը

  • Կիսվել: