ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ինձ թվում է՝ դա միակ խնդիրը չէ այնտեղ․ Զախարովան անդրադարձել է բեռնատարների հայ վարորդների ցույցերին

Ինձ թվում է՝ դա միակ խնդիրը չէ այնտեղ․ Զախարովան անդրադարձել է բեռնատարների հայ վարորդների ցույցերին

ՀՀ-ում ցույցեր են նաև այլ՝ ավելի բազմազան հարցերի շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով բեռնատարների հայ վարորդների ցույցերին:

«Ինձ թվում է՝ դա միակ խնդիրը չէ այնտեղ: Ինչ վերաբերում է բեռնատարների վարորդներին, ապա այդ հարցը դիտարկվում է ոլորտային կառույցների կողմից», – նշել է Զախարովան:

Նա հավելել է՝ բոլորը ցանկանում են, որ այդ հարցը շուտափույթ լուծում ստանա, թեպետ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող:


  • Կիսվել: