շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետդուման միաձայն վավերացրել է Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանի կազմում ընդունելու վերաբերյալ միջազգային պայմանագրերը

Պետդուման միաձայն վավերացրել է Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն Ռուսաստանի կազմում ընդունելու վերաբերյալ միջազգային պայմանագրերը

Պետդուման լիագումար նիստում միաձայն վավերացրել է չորս միջազգային պայմանագիր ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմում ընդունելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը:

Ստորագրմանը նախորդած ելույթում Պուտինն ասել էր, որ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել էր Պուտինը:

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի, Լժհ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հավերժ ՌԴ քաղաքացիներն են դառնում:

«Մենք կապահովենք ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի անվտանգությունը, կօգնենք վերականգնել ենթակառուցվածքները: Ռուսաստանը երբեք չի դավաճանի ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին»,- ասել էր Պուտինը:

  • Կիսվել: