կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի հրաբուխը

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի հրաբուխը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի հրաբուխը ( Ինդոնեզիա, 26.04.2025):

Լևոտոբի հրաբուխը գտնվում է Ինդոնեզիայի Ֆլորես կղզու արևելյան հատվածում։ Այն բաղկացած է երկու հարակից ստրատոհրաբուխներից՝ Լևոտոբի Լակի-լակի (արական) և Լևոտոբի Պերեմպուան (իգական), որոնց գագաթները գտնվում են միմյանցից մոտ 2 կմ հեռավորության վրա։

 

Այս զույգ հրաբուխները հաճախ անվանում են «ամուսին և կին»»։

  • Կիսվել: