շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինդոնեզիայում երկու գնացք են բախվել. 3 մարդ զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել

Ինդոնեզիայում երկու գնացք են բախվել. 3 մարդ զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում ուրբաթ առավոտյան երկու գնացքների բախման հետևանքով զոհվել է երեք մարդ, ավելի քան 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին MetroTV-ին հայտնել է շրջանային ոստիկանության ներկայացուցիչ Իբրահիմ Տոմպոն։

Նրա խոսքով՝ վարորդը, նրա օգնականը և ևս մեկ աշխատող զոհվել են, հայտնում է Xinhua-ն։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:03-ին։

«Մեր աշխատակիցներն արդեն փրկել են բազմաթիվ տուժածների, առնվազն 10-ից ավելի վիրավորների։ Միգուցե ավելին»,- ասաց նա։

Բոլոր տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։

  • Կիսվել: