շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի

Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի, հայտնում է Kompas TV-ն:

Նշվում է, որ Չիանջուր թաղամասում արձանագրվել է 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Զոհերը մեծամասամբ դպրոցականներ են: 326 բնակիչներ ծանր վնասվածքներ են ստացել, 13784 քաղաքացի տարհանվել է:

Հաղորդվում է նաև, որ զոհերի շրջանում դպրոցականների քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ թաղամասում դպրոցները շատ են:

  • Կիսվել: