կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինդոնեզիայում 87 մարդու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց․ գրանցվել են մահվան դեպքեր

Ինդոնեզիայում 87 մարդու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց․ գրանցվել են մահվան դեպքեր

Ինդոնեզիայի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի գծով տնօրեն Իմրան Փամբուդին տեղեկացրել է, որ սիբիրյան խոցից Ինդոնեզիայում մահացել է երեք մարդ, ախտորոշումը հաստատվել է 87 մարդու մոտ, տեղեկացրել է Tribun ինդոնեզական պորտալը։

«Երեք մարդ մահացել է սիբիրյան խոցից, 87 մարդու մոտ հիվանդությունը հաստատվել է»,- ասել է նա։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ վտանգավոր հիվանդության բռնկման պատճառն այն է, որ վիրուսից մահացած առաջին մարդն օգտագործել էր սեփական կովի միսը, որը սատկել էր հիվանդությունից։ Բացի այդ, տղամարդը վարակված միսը բաժանել էր իր շրջանի այլ բնակիչների։ Իշխանությունները շրջանը հայտարարել են բարձր վտանգի «կարմիր» գոտի 120 օրով՝ վիրուսի հայտնաբերման պահից սկսած։ Բնակիչներին նաեւ խորհուրդ են տվել ուտել միայն առողջ կենդանիների միսը։

  • Կիսվել: