ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնը կուլ է տվել տեղի 54-ամյա մի կնոջ

Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնը կուլ է տվել տեղի 54-ամյա մի կնոջ

Երբ 54-ամյա Ջահրահ կիրակի առավոտյան լքել է տունը՝ կաուչուկի պլանտացիայում աշխատելու համար, դա վերջին անգամն էր, որ նրա ընտանիքը նրան կենդանի էր տեսնում: Երբ այդ օրը Ջահրահ տուն չի եկել, նրա ամուսինը ահազանգել է և գնացել նրան փնտրելու:

Ինչպես փոխանցում է The Whashington Post-ը՝ առաջին նշանը, որ ինչ-որ բան այն չէ, անտառում անհետ կորած կնոջ սանդալների, բաճկոնի, գլխաշորի և դանակի հայտնաբերումն էր:

Երկրորդ նշանը փքված օձն էր, որին հաջորդ առավոտ հանդիպել է որոնողական խումբը, որը փնտրում էր Ջահրահին:

«Որոնման ժամանակ թիմը հայտնաբերեց 7 մետր երկարությամբ հսկա պիթոն, որը կասկածում էինք, որ որս է արել։ Թիմը բռնեց օձին»»,- ավելի ուշ ասվում է տեղական ոստիկանության հայտարարության մեջ։

Որոնողական խումբը սատկացրել է սողունին և բացել նրա որովայնը, որում հայտնաբերել են Ջահրայի մնացորդները։

«Զոհի մարմինը չի ոչնչացվել, երբ մենք այն գտել ենք օձի ներսում, ինչը նշանակում է, որ սողունը միայն վերջերս է ամբողջությամբ կուլ տվել», – հայտարարել են ոստիկանությունում։

Ոչ թունավոր պիթոնները սովորաբար նախընտրում են չհարձակվել մարդկանց վրա՝ փոխարենը նախընտրելով ուտել փոքր կենդանիներ։

 

Բայց երբեմն, ինչպես գիտեք, մարդիկ նույնպես դառնում են նրանց որսը:

  • Կիսվել: