կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինդոնեզիայի և Ֆիլիպինների ափերի 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի և Ֆիլիպինների ափերի 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի և Ֆիլիպինների ափերի 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների մոտ 105 հազար բնակչություն ունեցող Մատի քաղաքից 146 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 125 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

  • Կիսվել: