կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բանդա Աչեհ քաղաքից (Սումատրա կղզի) 414 կիլոմետր հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է 250 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

  • Կիսվել: