հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Ինդոնեզիան կարող է զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ մինչև տարեվերջ

Ինդոնեզիան կարող է զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ մինչև տարեվերջ

Ինդոնեզիան մտադիր է զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ մինչև 2024 թվականի վերջ, իսկ Չինաստանի հետ՝ 2025 թվականին։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մարուլի Սիմանջունտակը։

«Որքան շատ համատեղ զորավարժություններ անցկացնենք, այնքան ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերենք», – մեջբերում է նրա խոսքերը Nikkei Asia-ն:

Նա հավելել է, որ Ինդոնեզիայի պաշտպանության նախարարությունը կփորձի չինացի զինվորականներին 2025 թվականին զորավարժությունների մի քանի տարբերակ առաջարկել։

Պարբերականը հիշեցրել է, որ Ինդոնեզիան ամեն տարի Super Garuda Shield զորավարժություններ է անցկացնում ամերիկացի զինվորականների հետ։

  • Կիսվել: