Ինչպես ցեղասպանագործ Հիտլերի վերջը եկավ, այնպես էլ կգա ցեղասպանագործ Նեթանյահուի վերջը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոշտ քննադատել է Իսրայելի իշխանություններին՝ նրանց համեմատելով նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ, հայտնում է aa.com.tr կայքը։
«Ինչպես նացիստները պատասխանատվության ենթարկվեցին, այնպես էլ նրանք, ովքեր ձգտում են ոչնչացնել պաղեստինցիներին, կպատժվեն: Ինչպես ավարտվեց Հիտլերի ցեղասպանությունը, այդպես էլ կավարտվի Նեթանյահուի սկսած ցեղասպանությունը։ Ինչպես նացիստները ենթարկվեցին արդարադատության, այնպես էլ նրանք, ովքեր ձգտում են ոչնչացնել պաղեստինցիներին, կպատժվեն: Մարդկությունը լինելու է պաղեստինցիների կողքին: Դուք չեք կարող ոչնչացնել նրանց», - ասվում է գերատեսչության հայտարարությունում: