Ինչպե՞ս կարող էր հրաձիգը հայտնվել տանիքում, ինչո՞ւ նրա մասին չի հաղորդվել․ Թրամփը զարմացած է
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զարմացել է, որ Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ չեն կարողացել կանխել հրաձիգի՝ շենքի տանիքում հայտնվելը, որտեղից նա կրակ է բացել։
«Ինչպե՞ս կարող էր ինչ-որ մեկը հայտնվել այդ տանիքում, ինչո՞ւ նրա մասին չի հաղորդվել, ի վերջո, մարդիկ տեսել են, որ նա տանիքում է», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Թրամփը նաև ընդգծել է, որ հանրահավաքից առաջ իրեն ոչ ոք չի զգուշացրել անվտանգության հետ կապված որևէ խնդրի մասին։