Ինչպե՞ս է Թրամփը պատրաստվում իրականացնել պետական ապարատի կրճատման իր խոստումը
Թրամփը հայտարարել է ամերիկյան պետական ծախսերն էապես կրճատելու մտադրության մասին։ Հայտնի է նաև, որ այդ նպատակով նրա վարչակազմում գործելու է հատուկ խորհրդատվական մի մարմին՝ Կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE)։ Սակայն այն, ինչ առաջարկում է Թրամփը նորություն չէ ԱՄՆ պատմության մեջ, գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես հայտնի է, միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը հայտարարել է, թե ցանկանում է ԱՄՆ պետական ծախսերը կրճատել մոտ 2 տրիլիոն դոլարով։ Մասկը, գիտենք, Կառավարության արդյունավետության նախարարության երկու ղեկավարներից մեկն է լինելու:
Բայց Ամերիկայում ատաջին անգամը չէ, որ փորձում են կրճատել պետական ծախսերը:
«[ԱՄՆ հիմնադրումից ի վեր երկրի] նախագահներն այս կամ այն ձևով շարունակ խոսել են կառավարության դերի կրճատման մասին»,- ասում է Coast Carolina համալսարանի քաղաքագետ Ջասթին Վոնը:
Սկիզբը դրել է դեռ ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը՝ 1800-ականների սկզբին: Նա վերացրեց որոշ պետական պաշտոններ՝ ժամանակավորապես նվազեցնելով ծախսերը:
1930-ականներին Ֆրենկլին Դելանո Ռուզվելտն ընդլայնեց դաշնային կառավարության ապարատը՝ նման կերպ ձգտելով հաղթահարել տնտեսական անկման՝ Մեծ դեպրեսիայի բացասական հետևանքները: Ռուզվելտի «Նոր կուրս» (New deal) ծրագիրն անդրադարձավ միլիոնավոր մարդկանց՝ խթանելով տնտեսական աճը: Սակայն տնտեսական ճգնաժամի ավարտից հետո այդ աշխատատեղերն աստիճանաբար կրճատվեցին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։