չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ինչպե՞ս է անցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքը

Ինչպե՞ս է անցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքը

Յոթ ամիս տեւած շքեղ նախահարսանեկան տոնակատարություններից հետո Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդին՝ Անանտ Ամբանին, հազարավոր հյուրերի առաջ ամուսնացավ դեղագործական ընկերության ժառանգորդ Ռադհիկա Մերչանտի հետ:

 

р2.jpg (86 KB)

 

р3.jpg (169 KB)

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, Նիք Ջոնասը եւ Պրիյանկա Չոպրան, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերն ու Բորիս Ջոնսոնը այն հայտնիներից էին, ովքեր ժամանել էին Մումբայ՝ մասնակցելու աստղային միջոցառմանը: Հարսանիքին ներկա էին նաեւ Հնդկաստանի բազմաթիվ առաջատար անուններ՝ ժամանցի, սպորտի, բիզնեսի եւ քաղաքականության բնագավառներից՝ բոլիվուդյան աստղերից, ինչպիսիք են Ռաջինիկանտը եւ Սանջայ Դութը, մինչեւ նախկին նախագահ Ռամ Նաթ Քովինդը, տարբեր նահանգների գլխավոր նախարարներ եւ այլք։ 

 

р4.jpg (123 KB)

Ամբանի ընտանիքը չէր խնայել ոչնչի վրա:

Անձրեւոտ Մումբայում ոստիկանությունը փակել էր Ամբանիների Ջիո Համաշխարհային Կոնֆերանս Կենտրոնի շրջակայքի ճանապարհները՝ միջոցառման կարմիր գորգի 16 հազարանոց հյուրերի համար: Ներկաները համապատասխան հագուստներով՝ հատուկ սարիներով, լեհենգաներով, քուրտաներով, կեցվածք էին ընդունում լուսանկարիչների համար:

р5.jpg (111 KB)

Օտարերկրյա հյուրերը նույնպես պահպանել էին ավանդական «դրես-կոդը»։ Նրանցից շատերը կրում էին հայտնի հնդիկ դիզայներների զգեստներ: Ջոն Սինան կարմիր գորգի վրայով քայլել է ասեղնագործված երկնագույն շերվանիով եւ սպիտակ տաբատով, իսկ Ջոնասը փայլել է փափուկ վարդագույն բուկլե ժանյակավոր տարբերակով՝ համապատասխան ատլասե տաբատով: Պրիյանկա Չոպրան ընտրել է արեւոտ դեղին սարի:

р6.jpg (84 KB)

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները համապատասխանաբար կարմիր եւ ոսկե սարիաներ են կրել։ Քիմի անսամբլը ուսերից կտրված թիկնոցով էր, իսկ Քլոեն ընտրել էր երկար, զարդարուն թեւքեր, վզնոցներ եւ շքեղ զգեստ: Instagram-ի Stories բաժնում Քիմն ակնարկել է, որ «Քարդաշյանների» նկարահանող խումբն իրենց ուղեկցել է արարողության ժամանակ։

сар.jpg (87 KB)

3-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-07-12T223450.914.jpg (149 KB)

Սոցցանցերում լայնորեն տարածված կադրերում երեւում է, թե ինչպես են Ամբանի ընտանիքի անդամները բեմում պարում հնդիկ երգիչ Դալեր Մեհնդիի հետ: Երեկոյի երգիչների ցանկում էր նաեւ Afrobeats-ի աստղ Ռեման, ով կատարել է իր «Calm Down» հիթը:

 

Ինչ վերաբերում է հենց զույգին, ապա փեսացուն առաջին անգամ կարմիր գորգի վրա հայտնվել է ոսկե շերվանիով։ Հարսնացուն փայլել է հնդկական Abu Jani Sandeep Khosla ապրանքանիշի զգեստով, որը ձեռքի աշխատանք է։ Գուջարաթի ավանդույթի համաձայն, հագուստը կարմիր էր: Ըստ ոճաբան Ռեա Կապուրի, հանդերձանքը ներառում էր 16 ոտնաչափ երկարությամբ շղարշ՝ զարդարված քարերով եւ սեկվիններով, եւ երկար ղագրա կամ ավանդական կիսաշրջազգեստ՝ անջատվող քողով, որը մոտ յոթ ոտնաչափ երկարություն ուներ:

 

Պարզվել է նաև, որ Նիտա Ամբանիի զգեստի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 40 օր։ Պատվերով կարված դեղձագույն մետաքսե ղագրան նախագծվել է Abu Jani Sandeep Khosla նորաձեւության տան եւ արհեստավորներ Վիջայ Կումարի եւ Մոնիկա Մաուրիայի կողմից:

Միջոցառման կրեատիվ տնօրենն էր Հնդկաստանի ամենահայտնի մոդելավորողներից մեկը՝ Մանիշ Մալհոտրան։ Հայտնի կուտյուրյերը մեկամսյա հարսանեկան տոնակատարության ընթացքում պատվերով հանդերձներ է պատրաստել Ամբանի ընտանիքի տարբեր անդամների համար:

«Ամեն մանրուք՝ դեկորից եւ խոհանոցից մինչեւ հագուստ եւ մթնոլորտ. Յուրաքանչյուր դետալ միտված է հյուրերին ընկղմել ուրախության, սիրո եւ տոնակատարության մթնոլորտ»,-ասել է նա CNN-ին:

 

Ուրբաթ օրվա արարողությանը նախորդող օրերին զույգը մասնակցել է նախահարսանեկան մի քանի ավանդական ծեսերի: Ջասթին Բիբերը ելույթ է ունեցել զույգի Sangeet արարողության ժամանակ։

Հստակ հայտնի չէ, թե Ամբանիի ընտանիքը որքան գումար է ծախսել զույգի հարսանեկան տոնակատարությունների վրա։ Արդյունաբերության գնահատականներով ընդհանուր գումարը հաստատապես կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ, իսկ երգիչներն, ըստ տեղեկությունների, վաստակել են յոթ կամ նույնիսկ ութանիշ գումար: Տարբեր հաշվարկներով՝ հարսանեկան տոնակատարությունների ընդհանուր արժեքը 300-ից 600 միլիոն դոլար է:

Առջեւում դեռ երկու օր կա հարսանեկան խնջույքների համար։

  • Կիսվել: