երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչո՞ւ է մեզ աջակցում երկիրը. Պրիգոժին

Ինչո՞ւ է մեզ աջակցում երկիրը. Պրիգոժին

Ինչո՞ւ է մեզ աջակցում երկիրը, որովհետեւ մենք արդարության երթ ենք արել, մեզ սկզբում հարվածել են հրետանիով, իսկ դրանից հետո ուղղաթիռներով։ Այս մասին այսօր հայտարարել է ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվ մենք գնացել ենք առանց կրակոցի, մենք ոչ մի ժամկետային ծառայողի չենք կպել, մենք ոչ մեկին ճանապարհին չենք սպանել։ Մեր ուղղությամբ աշխատել են ավիացիան, ուղղաթիռները, ինքնաթիռները։ Մենք մտել ենք Ռոստով առանց որև կրակոցի, մենք գրավել ենք շտաբի շենքը։

Մենք չենք խանգարել ոչ մեկի աշխատանքին։ Փողոցում կանգնած են մարդիկ, որոնք պարզում են ՛՛Վագներ՛՛ ՄՌԿ դրոշները։

Երբ տղաները ճանապարհի մյուս կողմում խանութներ են մտնում, մարդիկ խնդրում են չվճարել, որովհետեւ ցանկանում են ինչ-որ մի հաճելի բան անել։

ԶԼՄ-ներում տեղեկություն են տարածում ինչ-որ ականային արգելափակոցների մասին։ Երբ մենք առավոտյան եկանք այստեղ, մենք նկարեցինք շտաբի շենքի դարպասների կողքին ականապատված արգելափակոցը, որն անվարժ էին տեղադրել, եւ որը պարզապես ոչ պրոֆեսիոնալ եւ քիչ օգտակար մտահղացում է։ Ուստի այդ ականապատ արգելափակոցն էլ հենց մենք հանեցինք՛՛:

 

  • Կիսվել: