հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ինչ պայման է ներկայացրել ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում զինաթափման դիմաց

Ինչ պայման է ներկայացրել ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում զինաթափման դիմաց

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կհամաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում միայն այն դեպքում, եթե բանակցությունների միջոցով ստեղծվի Պաղեստինյան պետություն: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Times of Israel-ը։

Նշվում է, որ, ըստ ՀԱՄԱՍ-ի խոսնակի, ռազմական գործողությունների դադարեցումը «չի կարող իրականացվել ուժով կամ վերջնագրերով»։

«Իսրայելը երկու տարի շարունակ օգտագործել է իր ողջ ռազմական հզորությունը՝ ստիպելու ՀԱՄԱՍ-ին զենքը վայր դնել, և դա ձախողվել է»,-նշել է The Times of Israel-ի աղբյուրը։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի հակամարտության լուծման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած ծրագրի առաջին փուլին։ Ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի Գազայի կառավարմանը մասնակցելու ցանկացած ձևից։ Բոլոր ռազմական, ահաբեկչական և հարձակողական ենթակառուցվածքները՝ ներառյալ թունելները և զենքի արտադրության օբյեկտները, կոչնչացվեն և չեն վերակառուցվի։ Գազայում անկախ դիտորդների հսկողության ներքո կիրականացվի ապառազմականացման գործընթաց՝ ներառյալ զենքի վերջնական ոչնչացումը, սակայն հրադադարը բազմիցս խախտվել է։

  • Կիսվել: